24 փետրվարի 2012 - 16:54 AMT
ԱՄՆ-ն համոզվեց. Իրանը միջուկային զենքի ստեղծման մշակումներ չի իրականացնում

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին զեկույցը, որը պատրաստվել է 16 ամերիկյան հետախուզական ծառայությունների համատեղ ջանքերով, հաստատում է, որ Իրանը մշակումներ չի իրականացնում միջուկային զենք ստեղծելու համար, գրում է The Los Angeles Times-ը: Հրատարակության տվյալներով, նման հետազոտությունները դադարեցվել են դեռ 2003-ին:

Փաստաթղթում միաժամանակ ասվում է, որ Թեհրանը մտադիր է հասնել գիտելիքների այնպիսի մակարդակի, որը թույլ կտա նրան անհրաժեշտության դեպքում ստեղծել միջուկային ռումբ: Զեկույցը կազմողները նաև նշում են, որ Իսրայելը համաձայն է դրա հիմնական դրույթների և հետևությունների հետ: