24 փետրվարի 2012 - 16:56 AMT
Դավիթ Նալբանդյանը ստացել է Sony Ericsson Open մրցաշարի wild card

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open-ի «Մասթերս» սերիայի մրցաշարի կազմկոմիտեի կողմից ստացել է wild card: Մրցաշարը տեղի կունենա Մայամիում մարտի 20-ապրիլի 1:

Նալբանդյանը Մայամիում հասել է մինչև կիսաեզրափակիչ. 2006թ նա պարտվել է խորվաթ Իվան Լյուբիչիչին, հայտնում է gotennis.ru-ն:

Այս օրերին Նալբանդյանը Բուենոս Այրեսում հանդես է գալիս АТР Copa Claro մրցաշարում: Նա հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղաղա արգենտինացի մեկ այլ թենիսիստ Կառլոս Բեռլոկի հետ:

Արգենտինացի թենիսիստները պաշտոնական խաղերում հանդիպել են 2 անգամ, և երկու դեպքում էլ հաղթանակ է տարել Նալբանդյանը: