24 փետրվարի 2012 - 16:57 AMT
Nissan-ը ետ է կանչում 250 000 ավտոմեքենաներ շարժիչում խոտանի պատճառով

Nissan ավտոարտադրողը ողջ աշխարհում ետ է կանչում 250 000 ավտոմեքենաները: Դրանց մեջ մտնում են Մեծ Բրիտանիայում թողարկված Juke կրոսսովերները, Չինաստանում արտադրված Tiida հետչբեքերը, Հնդկաստանում արտադրված Micra հետչբեքերը և ճապոնիայում արտադրված 3 մոդելներ՝ Serena, Infiniti M և QX, հաղորդում է autonews.ru-ն:

Այդ բոլոր մոդելները ստացել են վառելիքի անմիջական ներմղումով շարժիչներ, որոնցում կարող է նկատվել խոտան: Խոտանի հավանականությամբ ավտոմեքենաների արտադրությունը սկսվել է 2009-ի օգոստոսին և շարունակվել մինչև 2012-ի հունվարը: