24 փետրվարի 2012 - 17:36 AMT
Թաներ Յիլդիզ. Թուրքիան կարող է նաև չհետևել Եվրամիության որոշումներին

«Թուրքիան կարող է նաև չհետևել Եվրամիության որոշումներին»,-հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը` մեկանաբանելով իրանական նավթի` Անգլիային և Ֆրանսիային մատակարարելու դադարեցման մասին որոշումը: Ըստ նրա, Թուրքիայի համար, իրավաբանորեն կարևոր են ՄԱԿ-ի որոշումները: Թուրքիան ԵՄ անդամ չէ, ուստի կարող է և չիրականացնել նրա կողմից կայացրած որոշումները:

Իրանը համաձայնել է «վեցնյակի» հետ քննարկել ազգային միջուկային ծրագիրը: Սակայն ժամկետները դեռևս չեն հաստատվել:

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ընդունել բանակցությունների կողմերին, գրում են թուրքական ԶԼՄ-ը: