24 փետրվարի 2012 - 17:37 AMT
Պարտքային ճգնաժամից տուժած եվրոպական երկրների բանկերի հաճախորդներն իրենց միջոցները տեղափոխում են Գերմանիա

Պարտքային ճգնաժամից տուժած հարավեվրոպական երկրների բանկերի հաճախորդներն աստիճանաբար սկսել են իրենց միջոցները տեղափոխել ավելի հուսալի պետություններ, մասնավորապես, Գերմանիա: Այդ մասին վկայում են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի դեպոզիտների տվյալները, հաղորդում է Lenta.ru-ն:

Գերմանիայում 2010-ի մայիսից դեպոզիտների ծավալն աճել է 10 տոկոսով: 2011-ի վերջին Գերմանիայում այդ ցուցանիշը հասել է 2,15 տրիլիոն եվրոյի: