24 փետրվարի 2012 - 18:18 AMT
«Ալ Ահրամ». Եգիպտոսում գործել է «Մոսսադի» լրտեսական ցանց

Եգիպտոական «Ալ Ահրամ» թերթը հաղորդել է, որ Հորդանանի քաղաքացի Բաշար աբու Դիզի նկատմամբ հետաքննությունը, ով մեղադրվում է Իսրայելի օգտին լրտեսության մեջ, երևան է հանել մի ամբողջ լրտեսական ցանց, որը զբաղվել է եգիպտացի և արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետախոսազրույցները լսելով:

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, աբու Դիզը, ով Եգիպտոսում աշխատել է որպես կապի ինժեներ և կապեր է հաստատել գործակալ «Օֆիրի Հարարիի» հետ, ում օգնությամբ Իսրայելի հատուկ ծառայություններին ուղարկել է խոսակցությունների ձայնագրությունները: