24 փետրվարի 2012 - 18:38 AMT
Իրանի դեսպանատունն Ադրբեջանին. ԻԻՀ հեղինակությանը փորձում են վնաս հասցնել

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի տարածքում ահաբեկչությունների փորձերում Իրանի մասնակցության առիթով: Ինչպես հաղորդում է AZE.az-ը, Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդագրություններ են հրապարակել Ադրբեջանում ահաբեկչական գործողություններին Իրանի մասնակցության մասին: «Նման տեղեկատվության տարածումն Իրանի հեղինակությանը վնաս հասցնելու փորձ է՝ նպատակ ունենալով շեղել հասարակության ուշադրությունն իրանցի գիտնականների նկատմամբ իրականացված ահաբեկչությունից»,- ասվում է հայտարարությունում: