24 փետրվարի 2012 - 19:15 AMT
Հայտնի են դարձել Հայաստանի ծանրամարտի առաջնության հաղթողները մինչև 56, 62 և 69կգ քաշային կարգերում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի են դարձել երեք քաշային կարգերի հաղթողները:

Գևորգ Սարիբեկյանը (56կգ) իրեն հավասարը չուներ իր քաշային կարգում և 205կգ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց: Սմբատ Մարգարյանը (62կգ) երկամարտի արդյունքներով բարձրացրեց 245կգ, իսկ Սամվել Գրիգորյանը (69կգ)` 325կգ, երկուսն էլ Հայաստանի չեմպիոն հռչակվեցին:

Փետրվարի 25-ին իրենց ելույթները կմեկնարկեն մինչև 77 և 85կգ քաշային կարգերի ծանրորդները, իսկ մեկ օր անց` 94, 105 և +105կգ: