24 փետրվարի 2012 - 21:21 AMT
Պուտինը Վաշինգտոնի հետ համագործակցության հույս ունի միջուկային սպառազինության մրցավազքի զսպման գործում

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Վաշինգտոնի հետ համագործակցության հույս ունի միջուկային սպառազինության մրցավազքի զսպման գործում:

«Մենք իսկապես հույս ունենք, որ գործընկերների հետ միասին, գիտակցելով մեր ժողովուրդների և մարդկության առջև պատասխանատվությունը, համակարգված կերպով կաշխատենք միջուկային սպառազինությունների մրցավազքը զսպելու գործընթացների շուրջ: Մենք թույլ չենք տա միջուկային սպառազինության նման մրցավազք»,- ասել է Ռուսաստանի վարչապետը, հաղորդում է Ինտերֆաքսը: