24 փետրվարի 2012 - 21:42 AMT
Փետրվարի 27-ին Եվրամիությունը կխստացնի Սիրիայի հանդեպ պատժամիջոցները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպպեն փետրվարի 24-ին հայտնել է, որ Եվրամիությունը մտադիր է փետրվարի 27-ին նոր պատժամիջոցներ ներմուծել Սիրիայի հանդեպ: Նախարարը Թունիսում պարզաբանել է, որ Եվրամիությունը պատրաստվում է սառեցնել սիրիական Կենտրոնական բանկի ակտիվները, հաղորդում է rosbalt.ru-ն:

Փետրվարի 27-ին տեղի կունենա ԵՄ Արտգործնախարարների խորհրդի նիստը: Սպասվում է, որ հենց այդ հանդիպմանը կընդունվի նոր պատժամիջոցների մասին որոշումը: