«Նավթի գների աճի միակ ու գլխավոր պատճառը անկայունությունն է Մերձավոր Արևելքում՝ այս անգամ Իրանում: Անվստահության հետ մեկտեղ աճում է նաև սպեկուլյատիվ գործարքների քանակը Ուոլ-սթրիթում, ինչը հանգեցնում է էլ ավելի մեծ գնաճի»,-ասել է նախագահը:
Ըստ նրա, Էներգակիրների գների աճը կառաջացնի աճող պահանջարկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան:
Վերջին մի քանի շաբաթը ԱՄՆ-ում գրանցվում է բենզինի գնի զգալի աճ: Միջին գինը մեկ գալոնի համար կազմում է 3,58 դոլար՝ 0,95 դոլար մեկ լիտրի դիմաց: