Պաշտոնյաների ագահությունը, որոնք տարիներով թույլ են տվել, որ անտառահատումներ իրականացվեն Թայլանդի հյուսիսում և երկրի կենտրոնական դաշտավայրերում, դարձել են աղետալի ջրհեղեղի պատճառը Թայլանդում, որն ուղեկցվում էր սողանքներով ու սելավներով: Նման հայտարարություն է արել Թայլադնի թագավոր Փհումիփհոն Ադուլյադետը, հայտնում է Bangkok Post ինտերնետ-վարկածը:
Թագավորը խորհուրդ է տվել նախարարներին հատուկ ուշադրություն հատկացնել անտառների վերականգնման աշխատանքներին:
Աղետալի ջրհեղեղը Թայլանդում, որ տեղի ունեցավ անցայլ տարվա օգոստոս-նոյեմբերին, խլեց մոտ 600 մարդու կյանք: