ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել միջազգային հանրությանը «դրդել» Չինաստանին ու Ռուսաստանին «փոխել դիրքորոշումը» Սիրիայի հարցում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մաիսն Քլինթոնը հայտարարել է Թունիսում «Սիրիայի բարեկամները» խորհրդաժողովի ավարտին: Ըստ նրա, Մոսկվան ու Պեկինը պետք է հասկանան, որ կանգնել են «արաբական գարնան» ճանապարհին:
ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: