25 փետրվարի 2012 - 11:05 AMT
ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել Ասադի հանդեպ ճնշում գործադրելու բոլոր գործիքները

ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու բոլոր գործիքները՝ ստիպելու համար նրան հրաժարական տալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՄՆ-ն շարունակում է ճնշում գործադրել Ասադի վրա և որոնել բոլոր հնարավոր գործիքները, դադարեցնելու համար մարդկանց սպանությունները Սիրիայում»,-ասել է ԱՄՆ նախագահ Օբաման:

Նա նաև նշել է, որ «համաշխարհային հանրությունը պետք է հասկացնի Ասադին, որ իշխանությունը հարկավոր է հանձնել», հայտնում է Ինտերֆաքսը: