25 փետրվարի 2012 - 11:21 AMT
ԱՄՀ ամրապնդման հարցերը կլինեն G20 ֆինանսների նախարարների հանդիպման կենտրոնում

ԱՄՀ ամրապնդման ու ֆինանսական աջակցության եվրոպական մեխանիզմների ամրապնդման հարցերը կլինեն G20 ֆինանսների նախարարների հանդիպման կենտրոնում, որը կբացվի փետրվարի 25-ին, այն կտևի երկու օր:

Ինչպես նախկինում հայտարարել էր Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, Մեքսիկան որպես G20 նախագահ ընթացիկ տարում ջանքերը կկենտրոնացնի համաշխարհային տնտեսական կայունության ապահովման վրա: «Քսանյակի» գագաթաժողովը պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենան 2012թ. հունիսին մեքսիակական Լոս Կաբոսում: