25 փետրվարի 2012 - 11:37 AMT
Մաշտոցի այգում այսօր սպասվում է նկարների ցուցահանդես ու ֆիլմի դիտում

Պայքարը շարունակվում է: Այսօր Մաշտոցի պուրակի համար տարվող պայքարի ակտիվիստները նախատեսում են՝ ժամը 14:00 - 16:00-ը հեծանվաերթ, հեծանվավարժանք, անվճար ուսուցում, 15:00 - «Քաղաքացիական ամբիոնից» ելույթով հանդես կգա քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը, թեման՝ «Քաղաքանակցվել, թե` ոչ»: Ժամը 16:00 - 19:30-ը նախատեսվում է ֆոտոցուցահանդես՝ «Երևանյան այգիների խրոնիկա» խորագրով: Սպասվում է Վլադիմիր Սարոյանի երևանյան այգիների արխիվային լուսանկարների և այլ լուսանկարիչների մերօրյա այգիների լուսանկարների ցուցադրություն: 18:00 - 18:40-ը՝ հեղինակային ֆիլմի դիտում՝ Հայկ Բիանջյանի «Անհետացող հիշողություն»: