25 փետրվարի 2012 - 11:54 AMT
Սոմալիի վարչապետը հայտարարել է, որ իր կառավարությունը ուրախ կլինի, եթե ահաբեկիչների հենակետերը ռմբակոծվեն

Սոմալիի վարչապետ Աբդելվելի Մուահմմեդ Ալին հայտարարել է, որ իր կառավարությունը ուրախ կլինի, եթե «ահաբեկիչների հենակետերը կետային ռմբակոծության ենթարկվեն»::

Հայտարարությունն արվել է Լոնդոնում Սոմալիի ապագային նվիրված խորհրդաժողովում:

Մուահմմեդ Ալին մանրամասն չի պատմել, թե հատկապես ում է պետք ռմբակոծել: Guardian –ի բրիտանական վերլուծաբանները ենթադրում են, որ խոսքը գնում է Ալ Շաբաբ ահաբեկչական շարժման հենակետերի ռմբակոծության մասին Մեծ Բրիտանիայի ու ՆԱՏՕ-ի կողմից: