22 հունվարի 2004 - 21:17 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով այսօր Երեւան են ժամանում Վրաստանի էներգետիկայի նախարար Մամուկա Նիկոլաիշվիլին եւ «Տելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն Դանգիրաս Միկալայունասը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, որը միեւնույն ժամանակ բացառել է ՀՀ Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից վերջերս հաստատված արտահանվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հանձնաժողովը որոշել է հունվարի 21-ից բարձրացնել արտահանվող էլեկտրաէներգիայի փոխանցման եւ էներգետիկ շուկային դիսպետչերական ծառայությունների տրամադրման ասակագները` համապատասխանաբար 6 եւ 1,08 անգամ: