25 փետրվարի 2012 - 13:21 AMT
Հայաստանում «ամենաագրեսիվը» բարձր վարկանիշով հեռուստաընկերություններն են

Լույս է տեսել Վահրամ Միրաքյանի «Ագրեսիվ հեռուստատեսության» հետևանքները» գիրքը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց հեղինակը, աշխատությունը շուրջ մեկ տարվա ուսումնասիրության արդյունք է: Ըստ նրա, Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերությունների սկզբունքը ագրեսիան է: Ամենաագրեսիվը, ըստ ուսումնասիրության Հանրային, «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններն են, երեքի դեպքում էլ սերիալներն են ագրեսիա առաջացնողները: Մասնավորապես «Աննա», «Վերադարձ» և «Ժառանգները» սերիալները: Առաջինում ճնշված մթնոլորտի և վերբալ ագրեսիա է, մյուս երկու տեղերում` ֆիզիկական ագրեսիա:

Գրքի նպատակը լսարանին հեղինակի գիտական փորձը հասանելի դարձնելն է: Միրաքյանի խոսքով, հեռուսատեսության քարոզչությունը շատ մեծ դեր ունի: Այն ձևավորվում է հեռուստադիտողի պահանջարկով, բայց նաև ձևավորում է պահանջարկ: Հեղինակի խոսքով, մեզ մոտ թշնամու կերպարը մեր մեջ է` իգականը-արականի դեմ, ծերը-երիտասարդի կամ հակառակը: Ագրեսիան, ըստ հեղինակի, բթացնում է, և ստիպում է մարդուն վերանայել իր սահմանափակումները: Նա ագրեսիան սկսում է պատկերացնել որպես գործիք:

Գրքում կան նաև առաջարկություներ: Կան բաժանումներ, թե որ ֆիլմերը որ ժամին պետք է ցուցադրել: