25 փետրվարի 2012 - 13:23 AMT
ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է

Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է, շաբաթ օրը հայտնել է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը:

Ըստ «Ռոյթերսի», Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը բողոքում է ցավերից որովայնի շրջանում: Անցյալ տարի լրացավ նրա 93 տարին: