Քաբուլում Ղուրանը հրկիզելու դեմ բողոքի ակցիաների մասնակիցների և ոստիկանության բախումների հետևանքով մահացել է առնվազն 28 մարդ, 100-ից ավել մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ցուցարարները պաշարել են ՄԱԿ շենքերի համալիրը Աֆղանստանի Կունդուզ հյուսիսային նահանգում: Տեղի ոստիկանության տվյալներով, հազարավոր մարդիկ շրջապատել են համալիրը և փորձում են ներս մտնել, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը: