25 փետրվարի 2012 - 14:53 AMT
Մեքսիկացի գիտնականները մշակել են պատվաստանյութ հերոինի կախվածության դեմ

Հոգեբուժության ազգային ինստիտուտի մեքսիկացի գիտնականները պնդում են, որ մշակել են պատվաստանյութ, որն ազատում է հերոինի կախվածությունից, հաղորդում է Euronews-ը:

«Բանաձևը, որը մենք բացահայտել են կլինիկայում, փորձարկվել է կենդանիների վրա և մենք փաստում ենք զգալի առաջընթաց»,- ասել է Մարիա Էլենա Մեդինան՝ Մեքսիկայի Հոգեբուժության ազգային ինստիտուտի տնօրենը:

Գիտնականներն ասում են, որ պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկեն հինգ տարուց ոչ շուտ: