25 փետրվարի 2012 - 16:42 AMT
Եմենում տեղի է ունեցել պայթյուն, կան զոհեր

Ավտոմեքենան, որի ներսում գտնվել է պայթուցիկ սարքը, պայթել է շաբաթ օրը Հադրամաուտ քաղաքում՝ նախագահի պալատից ոչ հեռու, պայթյունի արդյունքում մահացել է առնվազն 26 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն օրը, երբ երկրի նոր նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին երդում է տվել որպես երկրի նոր առաջնորդ: