25 փետրվարի 2012 - 16:47 AMT
Կրեմլը խորհուրդ է տալիս Թունիսի նախագահին, ով առաջարկել է Ասադին ապաստան գտնել ՌԴ-ում, խոսել իր երկրի անունից

Կրեմլը խորհուրդ է տալիս Թունիսի նախագահին, ով ուրբաթ օրն առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ապաստան գտնել ՌԴ-ում, խոսել իր երկրի անունից և առաջարկել որոշումներ՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Թունիսի նախագահը պետք է ինչ-որ առաջարկներ անի իր երկրի անունից, այլ ոչ թե կոչ անի ուրիշ երկրներին»,- ասել է Կրեմլում բարձրաստիճան աղբյուրը: