25 փետրվարի 2012 - 16:48 AMT
Միջուկային պատերազմը կանխարգելած խորհրդային սպան ստացել է գերմանական ԶԼՄ-ների մրցանակ

Պաշտոնաթող փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը, ով 1983-ին կանխարգելել է պոտենցիալ միջուկային պատերազմ հրթիռային հարձակման նախազգուշացման մասին կեղծ ազդանշանի պատճառով, ստացել է գերմանական ԶԼՄ-ների մրցանակ 2011-ի համար:

Պատվավոր մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է ուրբաթ երեկոյն Բադեն-Բադեն գերմանական հանգստավայրում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: