25 փետրվարի 2012 - 17:10 AMT
Կարմիր խաչը վերսկսել է բանակցությունները սիրիական իշխանությունների և ընդդիմության հետ

Կարմիր խաչը վերսկսել է բանակցությունները սիրիական իշխանությունների և ընդդիմության հետ` Հոմս քաղաքի ազատագրված ԲաԲ Ամր շրջանի բնակչության տարհանման առնչությամբ: Այս մասին այսօր հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

«Հուսով ենք, որ այսօր ևեթ կկարողանանք մտնել Բաբ Ամր»,-ասել է ԿԽՄԿ մամուլի քարտուղարը: ԿԽՄԿ-ն Սիրիայում գործող միակ միջազգային կազմակերպությունն է: