25 փետրվարի 2012 - 17:19 AMT
Իսլամական հեղափոխության պահակային կորպուսն իրականացրել է «Աղվեսի աչք» անվամբ օպերացիա

Իսլամական հեղափոխության պահակային կորպուսն իրականացրել է «Աղվեսի աչք» անվամբ օպերացիան, որն ուղղված էր անգլիական հետախուզության օգտին տեղեկություններ հավաքող խմբավորման անդամների բացահայտմանը, հայտնում է MehrNews:

Հայտնի է դարձել, որ երկարատև օպերացիայի արդյունքում, բացահայտվել է ԶԼՄ-ի ներկայացուցիչների խմբավորում, ովքեր մեղադրվում են հակակկառավարական գործունեության մեջ: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: