26 փետրվարի 2012 - 15:08 AMT
Սիրիայում ընթանում է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն

Սիրիայում մեկնարկել է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն, որի օգնությամբ իշխանությունները հույս ունեն մարել բողոքի ալիքը, հաղորդում է BBC-ն:

Ընդդիմադիր ակտիվիստները հանրաքվեն ֆարս են անվանում և բնակչությանը կոչ անում բոյկոտել քվեարկությունը: Նոր սահմանադրությունը չեղյալ է հայտարարում Բաաս իշխող կուսակցության մենատիրությունն ու խոստանում բազմակուսակցական համակարգ: Եթե բնակչությունն ընդունի նոր սահմանադրությունը, երկրում երեք ամսվա ընթացքում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, խոստանում է սիրիական ղեկավարությունը: