26 փետրվարի 2012 - 15:22 AMT
Նեթանյահուն մտադիր է Օբամայի հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ իր բանակցությունների առանցքային թեման լինելու են Իրանի միջուկային նախագծերը:

«Մի քանի օր առաջ հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Իրանի ատոմային ծրագրերի վերաբերյալ իսրայելյան ենթադրությունները ճիշտ են»,- նշել է Իսրայելի վարչապետը: Նեթանյահուն պաշտոնական այցով ԱՄՆ կմեկնի այս շաբաթվա վերջին: