26 փետրվարի 2012 - 16:03 AMT
Իրանը հրաժարվել է նավթ մատակարարել Հունաստան

Իրանը մերժել է 500 հազար բարրել նավթահումք մատակարարել Հունաստանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:

«Նավթային տանկերները, որոնք ժամանել էին 500 հազար բարրել իրանական նավթ ստանալու համար, դատարկ են հեռացել այն բանից հետո, երբ Իրանը հրաժարվել է մատակարարում կատարել»,- Fars իրանական գործակալության հաղորդագրությունն է մեջբերում Reuters-ը: