26 փետրվարի 2012 - 16:53 AMT
Բանակը կտապալի Ասադի վարչակարգը, գտնում է ԱՄՆ պետքարտուղարը

Սիրիայի բանակն ու անվտանգության ծառայությունները կկարողանան դառնալ այն ուժը, որը կտապալի Բաշար Ասադի վարչակարգը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ամփոփելով «Սիրիայի բարեկամների» խորհրդաժողովի արդյունքները, գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Մի շարք աղբյուրներից մեզ հայտնի է, որ Ասադի շրջապատի մարդիկ սկսել են մտածել այլընտրանքի մասին»,- հայտնել է նա: