26 փետրվարի 2012 - 16:57 AMT
ԱՄՆ-ը Եգիպտոսին համոզում է ազատ արձակել ՀԿ ամերիկյան աշխատակիցներին

ԱՄՆ իշխանությունները բանակցություններ են վարում Եգիպտոսի հետ ամերիկյան հասարակական կազմակերպությունների աշխատակիցներին հայրենիք վերադարձնելու հնարավորության շուրջ, այդ կազմակերպությունները մեղադրվում են երկրում հակաօրինական քարոզչական գործունեություն վարելու մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այսօր Կահիրեում կսկսվի այդ գործով մեղադրյալների հանդեպ դատավարությունը, նրանց կառաջադրվեն պաշտոնական մեղադրանքներ, այդ թվում՝ խռովություն հրահրելու նպատակով օտարերկրյա միջոցների ապօրինի օգտագործման մեջ: Գործով անցնում է 43 հոգի, այդ թվում՝ 16 ամերիկացի, 16 եգիպտացի, ինչպես նաև ԳՖՀ, Սերբիայի, Հորդանանի քաղաքացիներ և պաղեստինցիներ: