26 փետրվարի 2012 - 17:34 AMT
Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

Բժիշկները հիվանդանոցից դուրս են գրել ՀԱՀ նախագահ Նելսոն Մանդելային, որը նախօրեին հիվանդանոց էր տեղափոխվել որովայնային ցավերի ի հայտ գալուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Շաբաթ օրը BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան հաղորդել էր, որ ՀԱՀ առաջին սևամորթ նախագահին վիրահատել են և հեռացրել ճողվածքը (գրիժա):

Անցյալ տարի 93 տարեկան դարձած Մանդելայի կյանքին ոչինչ չի սպառնում: