26 փետրվարի 2012 - 17:42 AMT
Իսրայելը Ադրբեջանին սպառազինության խոշոր չափաբաժի՞ն կմատակարարի

Իսրայելն Ադրբեջանին 1,6 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա և սպառազինություն կմատակարարի: Անհայտ մնալու պայմանով այդ մասին հաղորդել են աղբյուրներն Իսրայելի պաշտպանության նախարարությունից, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Ադրբեջան կմատակարարվեն հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր և անօդաչու ինքնաթիռներ: