26 փետրվարի 2012 - 17:49 AMT
Աշխարհի ամենացածրահասակ մարդն ապրում է Նեպալում

Նեպալի քաղաքացի 72-ամյա Չանդրա Բահադուր Դանգին Գիննեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես աշխարհի ամենացածրահասակ մարդ, գրում է The Guardian-ը:

Նրա հասակը կազմում է ընդամենը 54,6 սմ, ինչը հավասար է փոքր երեխայի հասարակին և 5,6 սանտիմետրով քիչ է նախորդ ռեկորդակրի՝ ֆիլիպինցի Ջունրի Բալուինգի հասակից (60 սմ):