27 փետրվարի 2012 - 09:30 AMT
Օսկարը դարձել է «Արտիստը» ֆիլմի հերթական հաղթարշավը (Վիդեո)

Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը: Ինչպես սպասվում էր, արարողության ընթացքում անընդհատ ուշադրության կենտրոնում էր «Արտիստը» ֆիլմը: Միշել Խազանավիչուսի «Արտիստ» ֆիլմն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակին:

Լավագույն ֆիլմի կոչման համար պայքարում էին նաև «Ժամանակի պահապանը», «Հետնորդները», «Աղախինը», «Կեսգիշերը Փարիզում», «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» , «Ռազմական ձի» ֆիլմերը:

Միշել Խազանավիչուսը, «Արտիստ» ֆիլմի համար, ստացել է մրցանակ նաև «լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում: Ժան Դյուժերդանը, ով ֆիլմում խաղացել է Ջորջ Վալենտինի դերը, մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դերի համար: Արտիստը մրցանակներ է ստացել նաև լավագույն երաժշտության և հագուստների ձևավորման համար:

Սկսած 1929թ, «Արտիստը» դարձել է առաջին համր ֆիլմը, որը ներկայացվել է Օսկարի անվանակարգերում: Բացի այդ, այն դարձել է մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին ֆրանսիական ֆիլմը, որը ներկայացվել է այս անվանակարգում: