27 փետրվարի 2012 - 09:36 AMT
Ուկրաինայի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունները խափանել են Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը

Ուկրաինայի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունները խափանել են ահաբեկիչների ծրագրերը, որոնք մահափորձ էին պատրաստում Վլադիմիր Պուտինի դեմ, հայտնել է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Օդեսայում ձերբակալվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործները: Նրանց ցուցմունքներից հայտնի է դարձել, որ նրանք Մոսկվա էին պատրաստվում մեկնել նախագահական ընտրություններից անմիջապես հետո, հայտնում է հեռուստաալիքը:

Հետաքննությունը շարունկավում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: