27 փետրվարի 2012 - 09:42 AMT
Թայլանդի իշխանությունները ձերբակալել են Իրանի ևս 3 քաղաքացիների

Թայլանդի իշխանությունները ձերբակալել են Իրանի ևս 3 քաղաքացիների՝ փետրվարի 14-ի Բանգկոկում պայթյունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները, հղում անելով իրավապահ մարմիններին:

Ձերբակալվածները՝ երկու տղամարդ և մեկ կին են, նրանք բնակվում էին մայրաքաղաքի Վաթթանի թաղամասում: Այդ թաղամասում էր բնակվում նաև Իրանի ևս մեկ կասկածյալ քաղաքացի՝ Լեյլա Ռոհանին, որը լքել է Թայլանդը պայթյուններից առաջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 14-ին Թայլանդի մայրաքաղաքում տեղի ունեցած երեք պայթյունների արդյունքում վիրավորել է 5 մարդ՝ ներառյալ ահաբեկիչներից մեկին: