27 փետրվարի 2012 - 12:02 AMT
Ռոջեր Ֆեդերերը մտադիր է մասնակցել Ռիո դը Ժանեյրոյի 2016թ Օլիմպիական խաղերին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ չի ծրագրում ավարտել կարիերան առաջիկայում և մտադիր է հանդես գալ Ռիո դե Ժանեյրոյի 2016թ Օլիմպիական խաղերին:

«Ես մտադիր չեմ ավարտել կարիերաս Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո և հույս ունեմ հանդես գալ դեռևս երկար տարիներ: Չեմ ուզում նշել գնալու կոնկրետ ժամանակ և չեմ ուզում մտածեմ այդ մասին: Այժմ ցանկանում են մասնակցել Ռիոյի 2016թ օլիմպիական մրցաշարին»,-Ֆեդերերի խոսքը հայտնում է eurosport.ru-ն: