27 փետրվարի 2012 - 12:28 AMT
Սիրիայի բանակը վերսկսել է Հոմսի գնդակոծությունը

Սիրիայի կառավարական զորքերը վերսկսել են Հոմսի գնդակոծությունը: Առնվազն երկու մարդ է զոհվել: Վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Կրակ է բացվել սունի մահմեդականներով բնակեցված թաղամասերի ուղղությամբ, հայտնում է Լենտա. ռու-ն:

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է մոտ 6 հազար մարդ: Փետրվարի 26-ին Սիրիայում հանրաքվե է անցակցվել նոր սահմանդրության վերաբերյալ: