27 փետրվարի 2012 - 12:51 AMT
Իրանի միջուկային ծրագիրը կլինի ամերիկա-իսրայելյան բանակցությունների հիմնական թեման

Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնի վրա, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատրաստավում է այցելել Վաշինգտոն:

Ըստ նրա, Իրանի միջուկային ծրագիրը լինելու է ԱՄՆ նախագահի հետ հանդիպման օրակարգի հիմնական թեման: Հանդիպումը տեղի է ունենալու մարտի 5-ին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հավանաբար, Օբաման կփորձի համոզել Նեթանյահուին չգրոհել Իրանի դեմ: Սակայն, Թել Ավիվում նշում են, որ երբ վտանգված են Իսրայելի անվտանգությունն ու բուն գոյությունը, երկրի ղեկավարությունը որոշում է կայացնելու ինքնուրույն»: