27 փետրվարի 2012 - 12:55 AMT
Լավրով. Ռուսաստանը ողջունում է հանրաքվեի անցկացումը Սիրիայում

«Ռուսաստանը ողջունում է հանրաքվեի անցկացումը Սիրիայում նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ, դա վերջ կտա իշխող կուսակցության մոնոպոլիային ու քայլ կլինի դեպի հետագա ժողովրդավարացում»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի կառավարությունը հանրաքվե է անցկացրել նոր սահմանադրության վերաբերյալ, չնայած չդադարող բռնություններին: Առնվազն 30 մարդ է զոհվել կիրակի օրը:

Նոր սահմանադրությամբ նախատեսվում է բազմակուսակցական խորհրդարանական ընտրությունների անցկացում երեք ամսվա ընթացքում: Ընդդիմությունը բոյկոտել է հանրաքվեն: