Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը համոզիչ հաղթանակ է տարել կառավարության նախկին ղեկավար Քևին Ռադի նկատմամբ վաղաժամկետ ներկուսակցական քվեարկությունում և մնացել լեյբորիստների առաջնորդի պաշտոնում: Գիլարդը ստացել է 71 ձայն, նրա հակառակորդը՝ 31:
Գործող վարչապետն անձամբ է նախաձեռնել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի մասին հարցի քվեարկությունն այն բանից հետո, երբ Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Քևին Ռադը հրաժարական է տվել: Նա բացատրել է դա նրանով, որ չի կարող շարունակել աշխատանքը Գիլարդի ղեկավարության տակ, ով, նրա կարծիքով, կորցրել է ավստրալացի ժողովրդի վստահությունը: