27 փետրվարի 2012 - 16:30 AMT
Էրեբունի վարչական շրջանը վաղը մասնակիորեն կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, փետրվարի 29-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 1-ը ժամը 09.00-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի և նրանց հարակից ձեռնարկությունների ու տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: