27 փետրվարի 2012 - 16:33 AMT
Ֆրանսիան Թեհրանից պահանջում է անհապաղ համագործակցություն սկսել ՄԱԳԱՏԷ-ի հետ

Ֆրանսիան վճռականապես դատապարտում է Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը և պահանջում Թեհրանից անհապաղ համագործակցություն սկսել ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակալության վերջին զեկույցի լույսի ներքո, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում: «ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրապարակված զեկույցի բովանդակությունը հաստատել է Ֆրանսիայի անհանգստությունն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Զեկույցն ապացուցում է, որ Իրանը շարունակում է «զգայուն» ուղղություններով գործունեությունը՝ խախտելով ՄԱԿ ԱԽ և ՄԱԳԱՏԷ բանաձևերն առանց այկնհայտ քաղաքացիական ուղղվածության»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում, գրում է ՌԻԱ Նովոստին: