27 փետրվարի 2012 - 17:18 AMT
Հայ գրոսմայստերները կմասնակցեն Ֆրանսիայի Քափել լա Գրանդ մրցաշարին

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Տիգրան Ղարամյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Կարինա Համբարձումովան եւ Տաթեւ Աբրահամյանը մարտի 3-10-ը կմասնակցեն Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվելիք խոշոր օփենին:

Գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր եւ ընթանում են աղյուսակի առաջին երեք հորիզոնականներում:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Կանն քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Նա միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ռոմանովից (Ռուսաստան): Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 5,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցում էր 61 շախմատիստ: