27 փետրվարի 2012 - 17:25 AMT
Քաթարը պատրաստ է զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը

Քաթարի վարչապետ Համադ բեն Ջասեմ ալ Թանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը , հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք աջակցելու համար ընդդիմությանը, նաև զենքով ապահովելով նրանց, որպեսզի նրանք պաշտպանվեն»,-հայտարարել է ալ Թանին Նորվեգիա այցի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: