27 փետրվարի 2012 - 17:54 AMT
Արամ Առաջին. Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է ՄԻԵԴ-ում պահանջել թուրքերի բռնագրաված ունեցվածքի վերադարձը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, լիբանանյան Անթիլիասում ելույթ ունենալով Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովում, անդրադարձել է Ցեղասպանության ընթացքում թուրքական իշխանությունների բռնագրաված ունեցվածքը վերադարձնելու թեմային: Խոսելով ունեցվածքի վերադարձման մասին` Կաթողիկոսն ընդգծել է, որ եկեղեցին պատրաստ է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և պահանջել ունեցվածքի վերադարձը: «Կաթողիկոսությունը` որպես Ցեղասպանությունից տուժած կողմ, ունեցվածքի վերադարձը պահանջելու բարոյական իրավունք ունի»,- հայտնել է նա:

Ընդ որում, Արամ Առաջինը հավելել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կշարունակի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: