27 փետրվարի 2012 - 20:00 AMT
Հերթական իտալական լայներն այժմ նավարկում է Սեյշելյան կղզիների շրջակայքում

Costa Crociere իտալական ընկերության Costa Allegra կրուիզային լայները Սեյշելյան կղզիների շրջակայքում է նավարկում լայների վրա բռնկված հրդեհից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Իտալիայի առափնյա պահակության ներկայացուցչին:

Լայները դուրս է եկել Մադագասկարից և շարժվում է դեպի Սեյշելյան կղզիներ: TMNews իտալական լրատվական գործակալության տվյալների համաձայն` լայներում գտնվում է 627 ուղևոր և անձնակազմի 413 անդամ:

Ինչպես նշում է նավապետը, որի խոսքը մեջբերում է գործակալությունը, «առավոտյան բռնկված հրդեհը հաջողությամբ հանգցվել է»: Ուղևորներից ոչ մեկը չի տուժել: