27 փետրվարի 2012 - 20:09 AMT
Քեթրին Էշթոն. Եվրամիությունն ուզում է ակտիվացնել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Եվրամիությունն ուզում է ակտիվացնել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին Բրյուսելում ԵՄ Արտաքին հարցերի խորհրդի նիստից առաջ հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:

«Մենք կքննարկենք, թե ԵՄ Խորհուրդը ինչ կարող է անել այդ առնչությամբ: Այդ հիմնախնդիրը շատ բարդ է, և այն անհրաժեշտ է լուծել»,- հայտնել է նա: